Իրավիճակն Ուկրաինայում կարող է է՛լ ավելի վատթարանալ, ուստի ԱՄՆ-ն քայլեր է ձեռնարկում դա թույլ չտալու համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին։
Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ իրականացվող քայլերից մեկն ամերիկացի և ռուս զինվորականների միջև բանակցություններն են:
Գեներալի կարծիքով՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերջնական կարգավորումը բանակցությունների միջոցով կլինի ամենատրամաբանական ընտրությունը:
Ամերիկացի զինվորականի գնահատմամբ՝ Ուկրաինայում իրավիճակի հանգուցալուծման այլ տարբերակ կարող են լինել կողմերից մեկի վճռական հաղթանակը կամ էլ պատային իրավիճակը։
«Շատ տարբերակներ կան։ Մենք դեռևս վստահ չենք, թե ինչպես ամեն ինչ կավարտվի»,- նշել է պաշտոնյան։