Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, մարզասերներն ու մարզիկներն այսօր հանդիսավորությամբ դիմավորել են գյումրեցի բռնցքամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովին: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնությանը Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների եզրափակչում մենամարտել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյունի Համրուիի հետ և բացարձակ առավելությամբ տպավորիչ հաղթանակ տարել՝ երրորդ անգամ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։