Մայիսի 28-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հանդիպել է կահույքի արտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ: Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Հանդիպման նպատակն է նախարարության արդյունաբերության զարգացման` մասնավորապես գերակա ոլորտային թեթև արդյունաբերության աջակցման ծրագրերի շրջանակներում ուսումնասիրել ոլորտը, վերհանել առկա խնդիրները և աջակցել՝ հնարավոր լուծումների և ոլորտի զարգացման ծրագրերի մշակման միջոցով:
Առաջիկա երկու ամիսների ընթացքում նախատեսվում է անցկացնել ոլորտի փորձագիտական հետազոտություն` հիմնված արտադրամասերում անհատական այցերի, արտադրողների հետ անհատական քննարկումների, տեղեկատվության հավաքագրման և միջազգային լավագույն փորձի վրա:
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագիրը իրականացնում է Գերմանիայի միջազգային համագոործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ, որի նպատակն է մշակել ոլորտի խթանմանն ուղղված ռազմավարական ծրագիր և արդյունքում բարելավել կահույքի արտադրանքի ոլորտի կայուն տնտեսական զարգացման պայմանները և աջակցել ներառական աճին»,- նշված է գրառման մեջ: