Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Վիկտոր Անդրուսիվն առաջարկել է զորակոչային տարիքի տղամարդկանց թույլ տալ երկրից հեռանալ մի քանի հազար դոլար վճարելով՝ գրում է Радио Sputnik-ը:
«Տղամարդկանց՝ արտերկիր մեկնելու համընդհանուր արգելքը մեզ ավելի է վնասում: Առաջարկում եմ երեքից հինգ հազար դոլար ապահովագրավճար գանձել մեկնել ցանկացողից»,-ասել է պաշտոնյան:
Նա նշել է, որ երկար տարիներ արտասահմանում աշխատող ուկրաինացիների միջոցները փրկել են երկրի տնտեսությունը, և «այժմ դա առավել կարևոր է»։
Ուկրաինայի Գերագույն ռադան երկրում ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան երկարաձգել է մինչև օգոստոսի 23-ը։