Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած հասարակական ակցիայի ընթացքում մի խումբ անձինք բախում են հրահրել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ, ինչի հետևանքով ոստիկանության զորքերի 2 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։
5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:
«Կրկին հորդորում ենք հասարակական ակցիաների ընթացքում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ և ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»,- ասված է Ոստիկանության հայտարարության մեջ: