Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն աջակցել է երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններին, որոնք վերաբերում են նաև իր կարգավիճակի վերաբերյալ դրույթները բացառելուն՝ հայտնում է Vedomosti-ն։
«Այո, ես որոշակի լիազորություններ ունեի։ Բայց դա արվել էր սահուն քաղաքական անցման և հասարակության ու իշխող վերնախավի հնարավոր հակասությունները մեղմելու համար։ Սահմանադրության համաձայն՝ ես իմ նախագահական լիազորությունները փոխանցեցի Սենատի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, որը հաղթեց հետագա համաժողովրդական ընտրություններում»՝ ասել է Նազարբաևը:
Ապրիլի վերջին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը առաջարկել էր հանրաքվե անցկացնել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ Փոփոխություններով նախատեսվում է նվազեցնել նախագահի լիազորությունները, ուժեղացնել երկրի խորհրդարանի ու տեղական իրավապահ մարմինների դերը, ստեղծել Սահմանադրական դատարան։ Առաջարկվում է նաև վերջնականապես հաստատել մահապատժի վերացումը և բացառել երկրի առաջին նախագահի կարգավիճակի վերաբերյալ դրույթները։