Մայիսի 29-ին Հայաստանի առաջին հանրապետության 104-րդ տարեդարձին նվիրված տարբեր միջոցառումներ տեղի ունեցան Լոնդոնում՝ ՄԹ-ում Հայաստանի դեսպանության, Հայ Առաքելական Եկեղեցու թեմի և ՄԹ հայ համայնքի խորհրդի բարձր հովանու ներքո։
Բրոմփթոնի գերեզմանատանը հարգանքի տուրք մատուցվեց ՄԹ-ում Հայաստանի առաջին Հանրապետության դեսպան գեներալ Հակոբ Բագրատունու հիշատակին, ինչին հաջորդեց Սուրբ Եղիշե եկեղեցում Հայաստանի Հանրապետության համար հատուկ աղոթքն ու ծաղկեպսակի զետեղման արարողությունը Սուրբ Եղիշե եկեղեցու բակում գտնվող խաչքարին՝ ի հիշատակ 1918 թվականի Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրների և Սարդարապատի հերոսամարտի հերոսների։
Դեսպան Ներսեսյանն իր ելույթում կարևորեց մայիսյան հերոսամարտերն ու հայոց պետականության վերականգնումը, որով հիմք դրվեց ներկայիս Հայաստանի Հանրապետության ձևավորմանը։