Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Այսօր մեր թիմը կանցկացնի առաջին մարզումները: Հավաքական հրավիրված 29 ֆուտբոլիստից 27-ն արդեն միացել են թիմին: Հավաքականին չի միանա Լուկաս Սելարայանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Քոլամբուս Քրյու» ակումբից ստացել է պաշտոնական գրություն, որում նշվում է, որ Լուկաս Սելարայանը մկանային վնասվածք ունի և բաց կթողնի մոտավորապես 4-6 շաբաթ:
Սարգիս Ադամյանը հավաքականին կմիանա մայիսի 31-ի առավոտյան:
Ազգերի լիգայում մեր հավաքականը կխաղա հետևյալ ժամանակացույցով՝
հունիսի 4, 17։00՝ Հայաստան-Իռլանդիա.
հունիսի 8, 22։45՝ Շոտլանդիա-Հայաստան.
հունիսի 11, 17։00՝ Ուկրաինա-Հայաստան.
հունիսի 14, 20։00՝ Հայաստան-Շոտլանդիա: