ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է լուսանկարներ` Եվրոպայի արդեն եռակի չեմպիոն, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի պարգևատրման արարողությունից:
Հիշեցնենք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Երևանում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնության 63,5 կգ քաշայինների եզրափակչում մենամարտել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյունի Համրուիի հետ և երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն՝ տպավորիչ հաղթանակ տարել: