ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը հրաժարվում է Կիևին հեռահար հրթիռային համակարգեր մատակարարել՝ հայտնում է Reuters-ը։
Ամերիկացի առաջնորդը բացատրել է, որ Ուկրաինա չի ուղարկի զենք, որը կարող է հասնել Ռուսաստանի տարածք։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ Վաշինգտոնը որոշել է Կիևին մատակարարել 100 կիլոմետրից ավելի հեռահարությամբ բազմակի արձակման հրթիռային համակարգեր (MLRS):
Մոսկվան զգուշացրել էր, որ համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ին, եթե Ուկրաինային առաքված MLRS-ն օգտագործվի ռուսական քաղաքներին հարվածելու համար։