Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչին՝ Պետականության օրվա առթիվ:
Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Խորվաթիայի Պետականության օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և խաղաղության ու բարգավաճման բարեմաղթանքներ հղում ձեր երկրին և ժողովրդին։
Հայաստանը մեծապես կարևորում է Խորվաթիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումն ու խորացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում: Մեր երկրների միջև հարաբերությունները մշտապես աչքի են ընկել ջերմությամբ և երկու ժողովուրդների՝ միմյանց հանդեպ անկեղծ համակրանքով:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով և փոխպայմանավորվածությունների հետևողական իրականացմամբ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել մեր բարեկամ երկրների միջև համագործակցությունը։
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։