Կապիկի ծաղիկը համավարակի չի վերածվի. սա մասնագետների կարծիքն է, որոնք հետևում են վարակի տարածմանը, բայց զուգահեռներ չեն տանում կորոնավիրուսի հետ: Այս հիվանդությունը նորություն չէ, մոտ 50 տարի է՝ մարդը վարակվում է դրանով, սակայն խիստ հազվադեպ:
Ինչպես ստացվեց, որ վարակը հիմա սկսվեց տարածվել, պարզ չէ: Բայց նշվում է՝ այն հեշտ փոխանցվողների շարքից չէ: Ծաղիկ հիվանդության դեմ ներարկումը մեծապես պաշտպանում է նաև սրանից:
Հայաստանում դեպքեր, բարեբախտաբար, չկան, բայց իրազեկված լինելն ավելորդ չէ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան