Արտակարգ իրավիճակների նածարարությունից հայտնում են՝ ՀՀ ԱԻՆ Վանաձորի թիվ 2 ՀՓՋ փրկարար Զորիկ Պողոսյանը սահմանել է «Գինեսի» նոր ռեկորդ։ Բարձրացնելով 175 կգ ծանրաձողը՝ այն ուսերին դրած 1 մ 90 սմ քայլել է կքանստած, ապա շրջադարձ կատարել և կանգնել: Զորիկի համար սա արդեն համաշխարհային հինգերորդ ռեկորդն էր:
Լոռու մարզային փրկարարական վարչության բացօթյա տարածքում անցկացված միջոցառմանը ներկա էին Հայաստանի «Դյուցազնագրքի» ասոցիացիայի ղեկավար Վարդան Թովմասյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը և տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը: