Վարշավան դադարեցրել է վառելիքի անվճար մատակարարումները Ուկրաինա, այժմ Լեհաստանը վառելիքը տրամադրում է վճարովի հիմունքներով՝ ասել է Լեհաստանի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվան BusinessAlert-ին տված հարցազրույցում։
«Ռուսական հատուկ գործողության սկզբում մենք վառելիքն անվճար տվեցինք: Ներկայումս դրանք ORLEN-ի կոմերցիոն մատակարարումներն են»,- ասել է նախարարը։
Նա ընդգծել է, որ Լեհաստանն արտահանման կանոնավոր մատակարարումներ է իրականացնում՝ հաշվի առնելով լեհական շուկայի առաջնահերթությունը։ «Մեր մատակարարումները ճգնաժամային իրավիճակի պատասխանն են: Ուկրաինայում վառելիքի ընկերությունները հաղթահարում են ճգնաժամը, ոլորտը լավ է կազմակերպված, այնտեղ շուկայական ներուժ կա»,- բացատրել է լեհ նախարարը: