Մայիսի 30-ի առավոտյան Զապորոժիեի շրջանի Մելիտոպոլ քաղաքի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, տուժել է երեք մարդ: Նրանց վիճակի մասին առայժմ տեղեկություն չկա: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ քաղաքային վարչակազմի աղբյուրին հղումով։
Ըստ աղբյուրի՝ քաղաքի կենտրոնում պայթեցրել են կառավարության շենքերից մեկի մոտ կայանված մեքենան։
Տարածաշրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը տեղի ունեցածը որակել է ահաբեկչություն և դրա համար մեղադրել Ուկրաինայի ղեկավարությանը։