Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պաշտպանել է Եվրամիության առաջարկը՝ պատժամիջոցներից բացառել Ռուսաստանից նավթի մատակարարումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Սա լավ մոտեցում է, բայց մեզ պետք են երաշխիքներ, որ Ուկրաինայի տարածքով անցնող ռուսական նավթատարի վթարի դեպքում մենք կկարողանանք ռուսական նավթ ստանալ այլ աղբյուրներից»,- ասել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ Բուդապեշտի և Բրյուսելի միջև փոխզիջում չկա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ վեցերորդ փաթեթի ներդրման հարցում, և դրա պատճառը Եվրահանձնաժողովի անպատասխանատու դիրքորոշումն է: Հունգարիայի վարչապետը մեղադրել է Եվրահանձնաժողովին՝ Բուդապեշտին կոնկրետ և արդյունավետ այլընտրանքներ չառաջարկելու համար։