Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով և շնորհակալություն հայտնելով դեսպանին այցելության համար՝ մարզպետն ընդգծել է, որ կարևորում է երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը։
Դեսպանը նշել է, որ Արարատի մարզը ջերմ հարաբերություններ ունի Իրանի, հատկապես՝ Գիլան և Մազանդարան նահանգների հետ։ Վերջինս խոստացել է համագործակցության օղակ դառնալ Իրանի մյուս նահանգների և մարզի միջև հարաբերությունների հաստատման հարցում։
Սեդրակ Թևոնյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը և այդ ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը: