Երիտասարդ բնապահպան ակտիվիստը ծեր կնոջ հագուստով որպես այցելու մտել է Փարիզի Լուվր և տորթ է նետել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» («Ջոկոնդա») նկարի վրա։ Նկարը չի տուժել պաշտպանիչ ապակու շնորհիվ։
«Մտածեք Երկիր մոլորակի մասին: Շատերն են այն ոչնչացնում: Արվեստագետնե՛ր, դուք էլ պետք է հոգ տանեք երկրի մասին, ահա թե ինչու եմ նման բան արել»,- գոչել է տղամարդը, երբ թանգարանի անվտանգության ծառայության աշխատակիցները նրան դուրս են բերել։
Լուվրի ղեկավարությունը դեռևս որևէ հայտարարություն չի արել միջադեպի վերաբերյալ։
Ի դեպ, սա միլիարդավոր դոլար արժողությամբ նկարի վրա հարձակման առաջին դեպքը չէ: 1974 թվականին Ճապոնիայում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ տեղի բնակչուհին փորձել է կարմիր ներկ լցնել կտավի վրա՝ ի նշան հաշմանդամների նկատմամբ թանգարանի քաղաքականության դեմ բողոքի։ 2009 թվականին էլ մի ռուս կին է փորձել թեյ շփել նկարի վրա: