57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 63.5 քաշային Հովհաննես Բաչկովը Բռնցքամարտի ԵԱ-ի եզրափակչում են և պայքարելու են չեմպիոնի կոչման համար։
Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Արթուր Բազեյանը 3-2 հաշվով առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը մենամարտել է հունգարացի բռնցքամարտիկի հետ և երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն՝ հաղթել 5-0 հաշվով:
Կիսաեզրափակիչ մենամարտերին հետևել և հայ բռնցքամարտիկներին շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսօր երեկոյան Հայաստանը ևս մեկ ներկայացուցիչ կունենա 1/2 եզրափակչում: 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն ավելի ուշ կմենամարտի Իսպանիայի ներկայացուցչի հետ:
Եզրափակիչ մենամարտերը կկայանան վաղը՝ մայիսի 30-ին, և կմեկնարկեն ժամը 17:00-ին: Բաչկովը ԵԱ-ի չեմպիոնի համար մենամարտում կմրցի Ֆրանսիայի ներկայացուցչի, իսկ Բազեյանը՝ բելգիացի բռնցքամարտիկի հետ:
Հիշեցնենք, որ Ռաֆայել Հովհաննիսյանը նույնպես եզրափակչում է։