Հայաստանի համար այս մայիսը բացառիկ ցուրտ էր, առատ էին նաև տեղումները, կարկուտը թեև հաճախակի չէր, բայց միայն այս երկուշաբթի հասցրել է որոշ տեղերում բերքը հիմնովին վնասել: Ապահովագրական ընկերությունները հարյուրավոր ահազանգեր են ստացել:
Ու չնայած պատճառված վնասներին, գյուղատնտեսների համար տարին վերջնականապես ձախողված համարել չի կարելի: Եթե արագ ստանան փոխհատուցումը, կարող են նոր մշակաբույսեր ցանել, սակայն որոշ դեպքերում խնդիր է առաջացել: Ապահովագրական պայմանագրերը կնքվել են կիրակի՝ կարկուտից առաջ, բայց ուժի մեջ պետք է մտնեին եռօրյա ժամկետում, իսկ կարկուտը որոշեց տեղալ երկուշաբթի:
Պե՞տք է գյուղացին ստանա փոխհատուցում, թե՞ ոչ:
Նման վեճերի դեպքում որոշողը ԳԱԱԳ-ն է՝ Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալությունը: