Նաև սահմանների հսկողության համար այս շաբաթ Հայաստանը ուղեծիր դուրս բերեց տիեզերական իր առաջին արբանյակը: Իսպանական ընկերության հետ Հայաստանի գործակցության ու Իլոն Մասկի ընկերությանը պատկանող տիեզերանավով մոլորակի ուղեծիր դուրս բերված սարքը, սակայն, դեռ կառավարման կենտրոն չունի մեր երկրում:
Չկա կառավարման կենտրոն, չկա և արդյունավետ աշխատանք: Սա էր հիմնական քննադատությունը: Ճիշտ է, եղան նաև կարծիքներ, թե արբանյակը տիեզերք է բարձրացվել ընդդիմադիրներին հետևելու համար, բայց այդ տեսակետը սոցհարթակներում հումորի թեմա դարձավ, ոչ ավելին: Իսկ ահա կառավարման կենտրոնի անհրաժեշտություն իսկապես կա:
Գործադիրը մտադիր է կառուցել այն ու համապատասխան մասնագետներով, սարքավորումներով համալրել մինչև եկող տարեվերջ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան