Իրանն ու Հայաստանը մտադիր են երկարաձգել գազ-էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է 2026 թվականին: Սակայն այս նախագիծն էներգետիկ միակ գործակցությունը չէ, որին ձգտում են Թեհրանն ու Երևանը:
Նախ՝ ենթակառուցվածքների ընդլայնումից հետո հնարավոր կլինի մեծացնել փոխանցվող էներգիայի ծավալները, բացի այդ, հարևան երկրները ներգրավված են նաև Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցք ծրագրում:
Էներգետիկ միջանցք անունը ստացած գործակցության մասին Հայաստանը, Իրանը, Վրաստանն ու Ռուսաստանը հայտարարեցին դեռ 2016 թվականին: Ըստ պայմանավորվածության՝ նախագծի գործարկման արդյունքում չորս երկրի էլեկտրաէներգետիկ համակարգը կկարողանար համաժամանակյա աշխատել՝ փոխանակելով էլեկտրաէներգիա:
Չնայած ծրագրի ավարտ էր հայտարարվել 2018 թվականը, դա տեղի չունեցավ. նոր վերջնաժամկետը 2024-ն է, բայց 2-2.5 տարուց իրականություն կդառնա՞ արդյոք էներգետիկ միջանցքը:
Հեղինակ՝ Անի Օհանյան