Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:
Ուղերձում ասվում է.
«1918 թ․ մայիսի 28-ին երկար դադարից հետո դրվեց մեր անկախ պետականության հիմքը։ Հավերժ փառք բոլոր այն քաջորդիներին, ովքեր կերտեցին մեր բոլորի անկախություն և պետականություն ունենալու վաղեմի երազանքը:
Այսօր մեր նպատակը պիտի լինի այն դարձնել ամուր ու մրցունակ, ուստի մեր բոլորիս ջանքերով պիտի շարունակենք կերտել հզոր, արժանապատիվ, ազատ ու անկախ Հայաստան:
Շնորհավոր Առաջին հանրապետության տոնդ, Հայաստա՛ն»: