ԱՄՆ-ն իսկապես սառեցրել է ռազմավարական կայունության շուրջ Ռուսաստանի հետ երկխոսությունը։ Այդ մասին ТАСС-ի հետ հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը:
Նրա խոսքով՝ ներկայումս իմաստ չունի խոսել Արևմուտքի հետ ռազմավարական երկխոսության վերականգնման հեռանկարների մասին:
«Այդ հարցի քննարկմանը, հավանաբար, հնարավոր կլինի վերադառնալ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրած համապատասխան խնդիրների ամբողջական ծավալով լուծումից հետո»,- ասել է դիվանագետը: