Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կիևին պաշտպանական աջակցության ավելացման հնարավորությունը։
«Ջոնսոնի հետ անդրադարձել ենք Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանն ուղղված աշխատանքի ակտիվացմանը և վառելիքի մատակարարմանը»,- հայտնել է նախագահը:
Նա համոզմունք է հայտնել, որ Լոնդոնը և Կիևը պետք է միասնաբար կանխեն պարենային ճգնաժամը և ապաշրջափակեն ուկրաինական նավահանգիստները։