Թուրքական բանակի հրետանին ինտենսիվ գնդակոծության է ենթարկել Սիրիայի Հասեքե նահանգի հյուսիսում գտնվող Աբուրասեյն սահմանային շրջանի Զարքան բնակավայրը։ Այդ մասին հայտնել են «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» քրդական դաշինքի հրամանատարությունից:
Նշվում է, որ Զարքանում և դրա շրջակայքում, որտեղ բնակվում է ավելի քան 7 հազար մարդ, այդ թվում՝ փախստականներ Ռաս Էլ Այն սահմանային շրջանից, պայթել է առնվազն 320 արկ: Զգալի նյութական վնաս է հասցվել, ավերածություններ կան տներում և բնակելի այլ շինություններում: Հրամանատարությունից ընդգծել են, որ թուրքական հրետանու գնդակոծությունները ոչ ընտրողական բնույթ ունեն։
«Թուրքական օկուպացիոն ուժերը կիրառում են հավաքական պատժի քաղաքականություն և օգտագործում են հեռահար զենքեր՝ տարբերություն չդնելով ռազմական և քաղաքացիական թիրախների միջև»,- ասված է կոմյունիկեում: