ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Տիեզերական ճամբար 2022» (SpaceCamp 2022) ծրագրի մեկնարկը:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ՝ «Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամի և «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության համագործակցությամբ։
Ճամբարի նպատակն է օժանդակել տիեզերքին առնչվող բնագիտական առարկաներից բացառիկ ունակություններով պատանիներին՝ մասնագիտական կողմնորոշման, աստղագիտության, տիեզերական տեխնիկայի, տիեզերագիտության մի շարք այլ բնագավառներում գիտելիքների հարստացման հարցում։
Ճամբարին մասնակցելու համար կարող են դիմել տիեզերագնացության և տիեզերական հետազոտություններով հետաքրքրված 15-18 տարեկան պատանիներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից:
«Տիեզերական ճամբար 2022»-ը կանցկացվի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 2-ը՝ Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։
Ճամբարին մասնակցությունն անվճար է, հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 15-ն է:
Ճամբարի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
Մասնակիցների ընտրությունը կիրականացվի թեստի միջոցով: Թեստը հաղթահարած մասնակիցների ցանկը կհրապարակվի հուլիսի 1-ին:
Հայաստանից մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ
հղումով:
Արտերկրից մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ
հղումով:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ «Տիեզերական ճամբար 2022»-ն այս տարի ընդլայնում է մասնակիցների շրջանակը՝ հնարավորություն ստեղծելով նաև սփյուռքի պատանիների համար: