ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը ՏՄ քաղաքաշինության վարչության պետ Արտաշես Սարգսյանի ուղեկցությամբ մայիսի 27-ին այցելել է Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի՝ մայիսի 20-ին փլուզված տարածք։ Այդ մասին ասված է ՔՏՀԱ տեսչական մարմնի Ֆեյսբուքի էջում:
«Տեսչական մարմնի ղեկավարը տեղում ծանոթացել է ընթացիկ վերանորոգման շինարարական աշխատանքներին։
Նշենք նաև, որ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով ստուգում է իրականացվում նշված հասցեում իրականացվող շինարարության նկատմամբ»,- նշված է գրառման մեջ: