Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության թարմացված տվյալների՝ այսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 338 հաստատված դեպք, ևս 93 դեպք հետազոտվում է, մահացու դեպքեր չկան։
Հիվանդության դեպքերը հաստատվել են 20 ոչ էնդեմիկ երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Դանիա, Շվեյցարիա, Իսրայել, Ավստրիա, Ֆինլանդիա, Չեխիա, Սլովենիա, Արաբական Միացյալ Էմիրություններ)։
Հիվանդության հարուցչի ամբողջական գենոմային հետազոտությունը հաստատել է, որ հիվանդների մոտ շրջանառում է կապիկի ծաղիկի Արևմտյան Աֆրիկայի շճախումբը, որն ավելի թեթև է ընթանում: