Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի՝ այսօր երեկոյան Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից պաշտոնական ճաշ է տրվել:
Նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միլո Ջուկանովիչը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են երկու երկրների բարեկամությանը, միջպետական հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարին: