ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը՝ բողոքարկման ներկայացված փաստաթղթերի քննարկման օրակարգի հարցով:
Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում ներկայացրած քաղաքացին կամ նրա ծնողները կամ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով` մեկ անձից ոչ ավելի: