«Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները Կոտայքի և Տավուշի մարզերում ավտոերթեր են իրականացրել, այնուհետև փորձել են ճանապարհներ փակել: Կարճ ժամանակով փակվել են, մասնավորապես, Երևան-Սևան, Սպիտակ-Վանաձոր, Վարդենիս-Սոթք ավտոճանապարհները. դրանք բացվել են իրավապահների միջամտությամբ:
Ոստիկանությունից «Լուրերին» հայտնել են, որ մեկ քաղաքացի բերման է ենթարկվել Երևան-Սևան ճանապարհից, ևս երկուսը Վարդենիսից՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:
Բերման ենթարկվածների թվում են Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը և Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը:
Այսօր հանրահավաք նախատեսված չէ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան