ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ նախորդ տարի մեկնարկել և 2022 թվականին կավարտվեն Գյումրու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կառուցման աշխատանքները:
Աշխատանքների ընթացքին այսօր ծանոթացել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ։
Ծրագրի արժեքը շուրջ 346 մլն դրամ է: Այժմ ընթանում են ներքին հարդարման, հատակների կառուցման աշխատանքները։ Պատասխանատուները կարևորել են շինաշխատանքների որակով և ժամկետներում իրականացումը։
Կապալառու կազմակերպության՝ «Գևորգյան Ներսիսյան» ՍՊԸ-ի ղեկավարը վստահեցրել է, որ ամեն ինչ կարվի սահմանված ժամկետում։
Տարածքային կենտրոնը՝ որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի մաս կազմող տարածքային կառույց, սոցիալական ծառայություններ է տրամադրելու Գյումրու բնակիչներին:
Կենտրոնում մեկ պատուհանի միջոցով կտրամադրվեն սոցիալական 4 ծառայություններ՝ սոցիալական ապահովության տարածքային բաժինը, զբաղվածության տարածքային կենտրոնը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը և սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը: