Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան: Այս մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից:
Դեսպանին դիմավորել է թանգարանի տնօրենը և նկարչի թոռնուհին՝ տիկին Ռուզան Սարյանը:
Մեծանուն գեղանկարիչ Սարյանը Ֆրանսիայում է ապրել 1926-1928 թթ., որտեղ նա ստեղծել է քառասունից ավելի կտավներ: