«Թանգարանները գնում են դպրոցներ։ Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ կտավները «կճամփորդեն» Լոռու և Տավուշի դպրոցներով»՝ Ֆեյսբուքում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
«Շուրջ 1000 երեխա առաջին փուլում հնարավորություն կստանան իրենց դպրոցում հյուրընկալել արվեստը։
Տարբեր տարիքային՝ կրտսեր, միջին և ավագ խմբերի համար նախատեսված են մի քանի թեմատիկ ծրագրեր` «Հեքիաթների աշխարհում», «Ճարտարապետության գաղտնիքները», «Ազգային էպոս», «Փորագրանկարչության գաղտնիքները», «Բեմանկարչության արվեստը», «Ծովի տարերքը»: Յուրաքանչյուր թեմատիկ ծրագրի շրջանակում կներկայացվեն համապատասխան ստեղծագործություններ, կկազմակերպվեն կրթական ծրագրեր և դասախոսություններ, որոնք կվարեն Պատկերասրահի լավագույն մասնագետները: Նկարներում արդեն երևում է երեխաների հետաքրքրվածությունը»,- գրառման վերջում նշել է փոխնախարարը: