COVID-19-ի դեմ պատվաստումները բնակչությանն առավել հասանելի դարձնելու նպատակով կարող են իրականացվել նաև սահմանափակ շարժունակությամբ անձանց կեցության վայրերում: Այդ մասին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Ֆեյսբուքի էջում:
«Պատվաստման գործընթացը կազմակերպելու համար անձը կարող է դիմել տարածքային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, որից հետո պատվաստումը կիրականացվի շարժական պատվաստումային խմբերի միջոցով՝ պահպանելով իմունականխարգելման գործընթացին ներկայացվող պահանջները»,- նշված է գրառման մեջ: