ՊՆ N զորամասում մայիսի 26-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն։ Քննարկվել են մարտական պատրաստությանը, օպերատիվ իրավիճակին և զինվորական ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր:
Տրվել են ցուցումներ ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանի ստուգման և զինծառայողների տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների ամրապնդման վերաբերյալ: