Ներդրումների առումով սփյուռքահայերի կողմից շատ լայն է հետաքրքրությունը: Այդ մասին Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա նշեց, որ անցկացվել է հարցում. մոտ 2000 մասնակից պատասխանել է հարցերին, և նրանց 74 տոկոսը հայտնել է, որ հետաքրքրված է Հայաստանում ֆինանսական նոր գործիքների մեջ ներդրմամբ:
«Մենք այդ հարցման արդյունքները ներկայացրել ենք վարչապետի աշխատակազմ, և հետագա գործողությունները կբխեն մեր ընդհանուր ներքին քննարկումներից: Արդեն սփյուռքի կողմից տեսնում ենք էական ներդրումներ հիմնականում ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Եվրոպայից, ինչպես նաև Միջին, Մերձավոր Արևելքից»,- նշեց նախարարը՝ նշելով, որ մեծ հետաքրքրություն կա նաև Ռուսաստանից և այլ երկրներից:
«Այդ առումով ներդրումային միջավայրն իսկապես խոստումնալից է»,- ավելացրեց Վահան Քերոբյանը: