Թեհրանը կարող է հարթակ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների անցկացման համար: Այդ մասին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Մենք հանդես ենք գալիս Ուկրաինայում իրավիճակի քաղաքական լուծման և բանակցությունների օգտին։ Անցյալ շաբաթ ես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հայտնել եմ, որ Իրանը պատրաստ է հարթակ դառնալ երկու կողմերի համար»,- նշել է նախարարը:
Դիվանագետը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտության պատճառը «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի սադրիչ գործողություններն են, որոնք, փորձելով ընդլայնել իրենց ռազմական ներկայությունը, հրահրել են Կրեմլին»: