Երուսաղեմի հայոց պատրիարքությունում դիմավորում են 44-օրյա պատերազմում վիրավորված վեց զինվորի և նրանց ուղեկցող անձնակազմին: Այդ մասին ասված է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի Ֆեյսբուքի էջում:
«Ծրագիրը իրականանում է Երուսաղեմի հայոց պատրիարքության և հայրենի կառավարության համագործակցությամբ»,- նշված է գրառման մեջ: