92 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը մենամարտեց սլովակ Դավիդ Միխալեկի հետ և երկրորդ ռաունդում փայլուն հաղթանակ տարավ տեխնիկական նոկաուտով:
«Լավ մենամարտ էր: Ամեն ինչ անցավ այնպես, ինչպես պլանավորել էի: Հուսով եմ` հետագայում էլ հաղթանակներ կունենամ: Շնորհակալ եմ աջակցության համար»,- հաղթական մենամարտից հետո ասել է Նարեկ Մանասյանը:
Մենամարտից հետո Մանասյանին շնորհավորեց նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը և մասնագիտական մի քանի խորհուրդ տվեց նրան:
Այս հաղթանակի շնորհիվ Մանասյանը դուրս է գալիս ԵԱ-ի քառորդ եզրափակիչ:
Այսօր ավելի վաղ 1/4 եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: