Արևմուտքը դեմ է Ուկրաինայում պարտադրված խաղաղությանը: Այն մասին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Ողջ աշխարհի համար շրջադարձային պահ է։ ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չի դառնա։ Նաև պետք է հասկացնենք Պուտինին՝ ուկրաինացիները նրանց պայմանները չեն ընդունի, մենք էլ չենք ընդունի»,- զգուշացրել է Գերմանիայի կանցլերը։
Նա հավելել է, որ Բեռլինն աստիճանաբար կհրաժարվի ռուսական էներգակիրներից, իսկ նավթից կախվածությունը, հավանաբար, հնարավոր կլինի թուլացնել մինչև 2022 թ. վերջ։