Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսելու համար Կիևը նախապայմաններ չունի։
«Կիևի համար էմոցիոնալ առումով չափազանց դժվար է Մոսկվայի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց մենք պատրաստ ենք կառավարել մեր զգացմունքները, եթե դա կօգնի խաղաղություն հաստատել»,- ընդգծել է Կուլեբան։
Արտգործնախարարը կոչ է արել Արևմուտքին՝ արագացնել Ուկրաինային ռազմական աջակցությունը, հակառակ դեպքում իրավիճակը Դոնբասում ավելի կվատանա։
Նա նշել է նաև, որ Կիևը ողջունում է իրավիճակի կարգավորման ցանկացած նախաձեռնություն, որը չի ենթադրում շփման գծերի ստեղծում և տարածքների զիջում։