Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր չի տեսնում, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բազմաթիվ ռուսաստանցի մասնագետներ Հայաստան են տեղափոխվել։
«Դե, տեղափոխվել են, փառք Աստծո, թող աշխատեն»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական առաջին համաժողովում:
Այնուամենայնիվ, նա կարծիք է հայտնել, որ նման իրավիճակը Մոսկվայի համար որոշակի մարտահրավերներ է ստեղծում։ «Մենք պետք է ավելի լավ պայմաններ ստեղծենք»,- պարզաբանել է Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ղազախստանի գործընկերների հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների զարգացումը: