Միջուկային գործարքին վերադառնալու շուրջ Իրանի հետ ԱՄՆ բանակցությունների ձախողման հավանականությունն այժմ ավելի մեծ է, քան հաջողության հասնելունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մելլին։
«Մենք ձգտում ենք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալուն: Բայց ես հստակ ուզում եմ ընդգծել հետևյալը. իմ կարծիքով՝ այսօր հաջող բանակցությունների շանսերն ավելի ցածր են, քան ձախողման շանսերը»,- ասել է դիվանագետը ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ:
Նա դա բացատրել է Իրանի «չափազանց մեծ պահանջներով», որոնց ԱՄՆ-ը, ըստ Մելլիի, չի համաձայնի: