Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում ընդունել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինին։
Նախագանը բարձր է գնահատել Ուկրաինային Հելսինկիի աջակցությունը պաշտպանական, ֆինանսական և հումանիտար ոլորտներում։ Զելենսկին ընդգծել է Եվրամիության հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի հաստատման անհրաժեշտությունը։
«Ֆինլանդիան կարող է օգնել մեզ Եվրամիությանն անդամակցության և պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման հարցում»,-հավելել է նախագահը։
Սաննա Մարինը համոզմունք է հայտնել, որ Կիևը պայքարում է հանուն իր ազատության և ողջ Եվրոպայի։