Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ։
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր պատմության և արժեհամակարգի վրա, շարունակում են զարգանալ համաձայն արդյունավետ համագործակցության միջպետական օրակարգի անխաթար հանձնառության»: