Անկարան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից բնական գազի մատակարարումներից: Նման համոզմունք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Թուրքիայի և Իսրայելի էներգետիկայի նախարարները մոտ ժամանակում կքննարկեն ոլորտային մի շարք հարցեր։ Մենք ասել ենք՝ եթե Իսրայելը ցանկանա գազ տրամադրել Եվրոպային, ապա Թուրքիան կդառնա տնտեսական միակ ճանապարհը»,- նշել է նա։
Չավուշօղլուն զգուշացրել է նաև, որ Անկարան ստիպված կլինի նոր գործողություն իրականացնել Սիրիայում, եթե սահմանային գոտուց Թուրքիային սպառնացող վտանգը մեծանա։
«Ամերիկացիները հավատացնում են, որ հասկանում են մեր մտահոգությունները․ դրանք իրական են»,- հավելել է պաշտոնյան։