ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում խոսեց մի կարևոր իրադարձության մասին, որը սերտորեն կապված է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում Կառավարության քայլերի հետ։
«Սույն թվականի սեպտեմբերի 5-10-ը Հայաստանը հյուրընկալելու է աշխարհում հայտնի STARMUS գիտատեխնոլոգիական փառատոնը, որին կմասնակցեն տիեզերագնացներ ամբողջ աշխարհից, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, աստղաֆիզիկոսներ, արվեստագետներ և երաժիշտներ։
Հայաստանը հնարավորություն կունենա աշխարհին ներկայանալու հարուստ գիտական և տեխնոլոգիական նորարարությունների պատմությամբ, հնարավորություններով և ապագայի տեսլականով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: