«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են Բարձրագույն դատական խորհուրդ՝ աջակցելու զոհված զինծառայողների հարազատներին։
Զոհվածների ծնողները պահանջում են, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունն անցնի դռնբաց։
ԲԴԽ-ի ներկայացուցիչն առաջարկել է 5 հարազատ վերև բարձրանա, սակայն ծնողները պահանջել են, որ նրանք ներքև իջնեն և զրուցեն բոլորի հետ։
Ավելի ուշ, նրանց պահանջը մասամբ բավարարվել է, և 30 ծնող ներս է մտել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպելու:
Մոտ մեկ ժամ տևած հանդիպումից հետո Կարին Տոնոյանը հայտնել է, որ Ջհանգիրյանը խորհուրդ է տվել դատավարական կարգով դիմել նիստերը դռնբաց անցկացնելու համար։
Մյուս նիստին միջնորդություն կներկայացնեն, և եթե այն չբավարարվի, ապա ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը պատրաստ է նորից լսել զոհված զինծառայողների ծնողներին:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան